photo7 photo8 photo9 photo10 photo11
Mechanical, Electrical, Public Heatlh
Ընկերություն

«Մ.Ի.Պ.Հ. Ինջինիըրինգ» ՍՊԸ-ն հիմանադրվել է 2004 թվականին` նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանի առաջատար ինժեներական ընկերությունը:

 

Մեր ընկերության փորձառու մասնագետները մասնակցել և ավարտին են հասցրել զգալի քանակությամբ նախագծեր Հայաստանում, որոնք համարվում են միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրակարգ շենքեր:

 

Այս բնագավառում ունեցած մեր աշխատանքային մեծ փորձը, ռեսուրսրները, և որ ամենակարևորն է` աշխատանքային բնավորությունն օգնում են մեզ կյանքի կոչել ձեր պատկերացումները: 

 

Մենք անում ենք ամեն ինչ` մեր հաճախորդներին լավ հասկանալու համար, պարզելու համար թե ովքեր են նրանք, ինչ ակնկալիքներ ունեն, որտեղ և ինչպես են նրանք ապրում ու աշխատում: Ահա թե ինչպես հնարավոր կլինի նրանց կյանքը դարձնել հնարավորին չափ հարմարավետ և դյուրին: Մեր նման աշխատելաոճի շնորհիվ մենք հայտնի ենք մեր տեխնիկական փորձաքննությամբ, սպասարկման որակով և աջակցության մակարդակով, որը լավագույն է համարվում այս բնագավառում:

 

Մենք ապահովում ենք ներքոհիշյալ համակարգերի առաքում, տեղադրում, շահագործման կարգավորում և սպասարկում.

- Օդափոխության համակարգեր

- Տաքացման և սառեցման համակարգեր

- Ջրամատակարարում և ջրահեռացման համակարգեր

- Հակահրդեհային սպրինկլեր համակարգեր

- Էլեկտրական համակարգեր:

 

Մեր փորձաքննության ոլորտը ներառում է.

Արդյունաբերական` սննդի վերամշակում, գործարաններ, արհեստանոցներ, պահեստներ:

Կոմերցիոն` հյուրանոցներ, բիզնես կենտրոններ, ռեստորաններ, դեղագործական լաբորատորիաներ, սուպերմարկետներ, խանութներ, շատրվաններ:

Բնակելի` առանձնատներ, բնակարաններ, լողավազաններ:

Ենթակառուցվածքներ` հանքերի, ջրհորների և փակ տարածությունների, սերվերային սենյակների  օդափոխություն:

 

Մենք աշխատում ենք` սերտ համագործակցելով պայմանագրի հիմնական կրողի, խորհրդատուների և շինարարական անձնակազմի հետ, որպեսզի ապահովենք նախագծի անթերի ինտեգրացում:

 

Մենք զբաղվում ենք օդափոխության ու օդորակման արդյունաբերության համար նախատեսված հետևյալ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով.

 

- Օդափոխանակության ցանցեր, դիֆուզորներ, շերտավարագույրներ

- Ավտոմատ/ձեռքով կառավարվող օդի կարգավորման դռնակներ

- Հրդեհի կառավարման դռնակներ դյուրահալ կամարով/մեխանիկական

- Օդի փոփոխական ծախսով օդորակման համակարգերի միացման տուփեր

- Էլեկտրական և ջրային ջերմափոխանակիչներ

- Ռեկուպերատորներ

- Ջերմափոխանակիչներ

- Օդային սառեցոնող/չոր սառեցնող համակարգեր

- Կոնդենսատորներ

- Գոլորշիացման սարքավորումներ

- Զտիչներ

- Սպասարկման դռներ

- Ճկուն մեկուսացված/ոչ մեկուսացված օդատարներ

- Աղմկախլարարներ` ճկուն օդատարների համար

- Մեկուսիչ խողովակներ

- Ductmate`խողովակի դարակի պրոֆիլներ

- Ճկում խողովակների միացքներ

- Օդամղիչներ

- Չիլերներ` WINDEX, Իտալիա

- Oդափոխության սարքեր AHU//UNTES

- Ֆանկոյլներ /UNTES

- Արտանետման օդամղիչներ

 

Ժիրայր Ներսէսեան

Տնօրեն

ԱՊՐԱՆՔՆԵՐ
slider_item
slider_item
slider_item
slider_item
slider_item
slider_item
slider_item
slider_item
slider_item

Պատվիրեք առցանց
Անուն`
Էլ.հասցե`
Հեռախոս`
Հաղորդագր.`
send
map
Հետադարձ կապ

Հայաստան, 0033, Երևան,

Հակոբ Հակոբյան փող.,800 շենք, բն.230

Հեռ.: +374-10-1125

Բջջ.: +374-91-1125

Ֆաքս: +374-10-1125

Էլ. փոստ:

meph@mephengineering.com

mephengineering@mail.com